Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական փաստաթղթերի պատճենները ցուցադրվել են ԱՄՆ-ում. «Ամերիկայի ձայն»

12:27 • 06.06.18

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության Բոստոնի մասնաճյուղում կազմակերպված միջոցառմանն առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական փաստաթղթերի պատճենները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:


«Այս փաստաթղթերը կներկայացնեն, թե Հայաստանն այդ օրերին ինչ դժվար նյութական եւ տնտեսական վիճակի մեջ էր», - նշում է «Համազգային» միության Բոստոնի մասնաճյուղի նախագահ Խաժակ Մկրտչյանը:


Դրանց թվում է նաեւ Հայաստանի անկախության հռչակագիրը, որը հրապարակվել է անկախության հռչակումից երկու օր անց՝ մայիսի 30-ին, Թբիլիսիում: Խաժակ Մկրտչյանի խոսքով՝ գիտնականներից շատերը համոզված են, որ անկախության հռչակագիրը գրված է Նիկոլ Աղբալյանի ձեռամբ:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։