Դատախազի՝ Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունը դատարանը կրկին մերժել է

12:03 • 06.06.18

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործը վերահսկող դատախազը մեղադրյալ, Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել այն բանից հետո, երբ դատարանը մերժել էր Մասիսի փոխքաղաքապետ Կարեն  Օհանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարանը կրկին մերժել է դատախազի՝ փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Դատարանը կրկին մերժել է Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդությունը։ Միջնորդության քննությանը մասնակցել են մյուս պաշտպանները՝ Էրիկ Ալեքսանյանն ու Զորայր Հարությունյանը, ովքեր հայտնեցին, որ դատարանը միջնորդությունը մերժել է հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ»,-ասաց Աթանեսյանը։

Նշենք, որ Կարեն Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատախազը նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցրել է։