Պուտինը պատմել է Չինաստանի ղեկավարի հետ խմած օղու մասին

09:43 • 06.06.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է մի անգամ իր ծննդյան առիթով օղի խմել  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինի հետ։

Ինչպես գրում է lenta.ru-ն, այդ մասին Պուտինն ասել է Չինաստանի միջազգային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ։

«Երևի թե Սի Ձինփինը միակն է աշխարհի առաջնորդներից, ում հետ ես մեկ անգամ նշել եմ իմ ծննդյան տոներից մեկը։ Այստեղ որևէ գաղտնիք չկա՝ մենք դա շատ հասարակ արեցինք։ Չեմ թաքցնի՝ մենք մեկական բաժակ օղի խմեցինք, ինչ-որ երշիկ կտրեցինք», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հրաժարվել է ասել, թե ինչ նվեր է պատրաստվում տանել Չինաստանի առաջնորդին հաջորդ այցի ժամանակ։

«Եթե ես պատմեմ՝ էլ ի՞նչ անակնկալ։ Թող դա առայժմ գատնիք մնա», - ասել է ՌԴ նախագահը։

 



Похожее изображение