Պուտինն ասել է՝ որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը

13:32 • 06.06.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող որևէ այլ նպատակ ունենալ՝ իր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումից բացի, գրում է gazeta.ru-ն:

«Այս նպատակին կարելի է հասնել տարբեր միջոցներով ու գործիքներով, սակայն նպատակը մեկն է, ու մեզ մոտ՝ Ռուսաստանում, չի կարող քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումից բացի այլ նպատակ լինել»,-ասել է Պուտինը Չինաստանի մեդիակորպորացիային տված հարցազրույցում:

Այս համատեքստում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ տվյալ նպատակին հասնելու համար հարկավոր է լավ հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ: