Սինգապուրը կսահմանափակի օդային տարածքն ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովի ընթացքում
Սինգապուրի օդային տարածքը կսահմանափակվի ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի նախատեսվող գագաթնաժողովի անցկացման ընթացքում, հայտնում է Straits Times պարբերականը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ծանուցումը:
Ծանուցման համաձայն՝ Սինգապուրի օդային տարածքը փակ կլինի որոշ ժամանակով՝ հունիսի 11-ին, 12-ին և 13-ին: Հաղորդվում է նաև, որ Սինգապուրի Չանգի օդանավակայան ժամանող օդանավերը ստիպված կլինեն նվազեցնել իրենց արագությունը, բացի այդ, թռիչքուղու վրա նրանք կարող են բախվել որոշ սահմանափակումների՝ «ելնելով ազգային անվտանգությունից»:
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին, Սինգապուրում: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ԱՄՆ-ն ակտիվ պատրաստվում է ԿԺԴՀ առաջնորդի հետ գագաթնաժողովին:










