Հայտնի է դարձել դիզայներ Քեյթ Սփեյդի ինքնասպանության պատճառը
Ամերիկացի հայտնի դիզայներ Քեյթ Սփեյդն ինքնասպանություն է գործել՝ գտնվելով խոր ընկճախտի մեջ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նրա ամուսինը՝ Էնդին, ցանկանում էր լքել կնոջը:
Նշվում է, որ նրանք վերջին շրջանում միասին չէին, ու ամուսնության 24 տարվանից հետո Էնդին հեռացել էր տնից:
Հայտնի է, որ 55-ամյա դիզայները կախվել է շարֆի միջոցով՝ Մանհեթենի իր տանը: Նա իր դստեր համար հուզիչ գրություն է թողել՝ խոստովանելով, որ միշտ սիրել է նրան:
«Ես միշտ էլ սիրել եմ քեզ, և սա քո մեղքով չի կատարվել: Հարցրու հայրիկիդ»,-գրել է Սփեյդը՝ ակնարկելով, որ չէր կարող դիմանալ ամուսնուն կորցնելու ցավին:
Սակայն դիզայների մտերիմները նշել են, որ Սփեյդի ինքնասպանությունն անսպասելի չէր, քանի որ նա տարիներ շարունակ հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել ու ինքնասպանության անհաջող փորձ է արել:
Դիզայներն ամուսնու հետ

![]()













