National Geographic-ը պլաստիկե թափոններից պատրաստված վերնաշապիկ է թողարկել
Ամերիկյան հեղինակավոր National Geographic ընկերությունը վերնաշապիկների շարք է թողարկել, որոնք պատրաստված են ազգային պարկերի ջրամբարներից հավաքված և վերամշակված պլաստիկից:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, վերնաշապիկները թողարկվել են The North Face-ի հետ համագործակցությամբ: Նորագույն արտադրանքը նախատեսված է ճանապարհորդների և սպորտային հագուստի սիրահարների համար:
Ինչպես նշվում է, աղբը հավաքվել է Յոսեմիթի, Գրեյթ Սմոքի Մաունթինս և Գրանտ Տիտոն ազգային պարկերից: Ընդհանուր առմամբ, հավաքված պլաստիկե շշերի ծավալը կազմել է 72 575 կգ:
Հագուստի պատրաստման համար պլաստիկե թափոնները վերամշակման են ենթարկվել: Յուրաքանչյուր վաճառված վերնաշապիկից National Geographic-ը 1 դոլար կնվիրաբերի Ազգային պարկերի հիմնադրամին:










