Ռուսաստանի տնտեսական աճը երաշխավորված է. Պուտին

14:38 • 07.06.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը բռնել է տնտեսության չնայած և փոքր, բայց կայուն աճի ուղին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում:

«Առաջին հերթին, մենք բռնել ենք տնտեսության կայուն աճի ուղին: Անցած տարվա ընթացքում մեկուկես տոկոս: Աճում է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Կայուն: Եվ այդ ամենը կայուն միտում է ստացել: Մենք պատմական նվազագույն ցուցանիշ ունենք գնաճի առնչությամբ: Դա շատ կարևոր նախապայման է հետագա աճի համար: Եվ այդ ամենը ներդրումների արագացված աճի ֆոնին: Անցած տարվա ընթացքում՝ 4,4 տոկոս: Դա շատ լավ ցուցանիշ է: Դա խոսում է այն մասին, որ առաջիկա հեռանկարում աճը նույնպես երաշխավորված է»,- հայտարարել է նա: