Նախորդ կառավարություններում ևս եղել են գիտակ մարդիկ, սակայն չի եղել քաղաքական կամք՝ այս ամենը կատարելու համար. Է. Մարուքյան

18:39 • 07.06.18

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ ծրագրի մեջ մի քանի կարևոր ուղերձներ է առանձնացրել՝ իշխանության ձևավորումը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոց է, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, բռնության հանրային մերժումը:

«Այո՛, ես համաձայն եմ՝ քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով, բիզնեսմենները պետք է զբաղվեն քաղաքականությամբ: Բոլորը հավասար են օրենքի առջև, և պետք է հավասար վճարեն հարկերը, և պետք է տեսնենք, որ այդ հարկերը արդարացիորեն ծախսվեն: Չպետք է արդյունավետ ծախսել, կոռուպցիան պետք է արմատախիլ անել: Պաշտոնը այլևս չպետք է լինի հարստանալու և ուրիշին հարստացնելու միջոց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե հանձնարարական է տվել ՀՀ ԱԱԾ-ին հատուկ ստորաբաժանում ստեղծելու, որը կվերահսկի Հայաստան ներդրումները պաշտպանելու համար, մանրամասնեց, որ խոսքը բնավ Հայաստան ներդրումներ բերելու և Հայաստանը ավելի շահեկան դարձնելու համար չէ:

«Այսինքն՝ ԱԱԾ-ն իր գործառույթների շրջանում պետք է կապ պահի գործարար սեգմենտների, խոշոր ներդրողների հետ և ահազանգների դեպքում արձագանքի: Օրինակ է Վրաստանը: Կաշառքի որևէ առաջարկ, որևէ ճնշում, իրենք պարտավոր են պաշտպանել այդ ներդրողին: Եթե մի օր ներդրողը որոշի գնալ, իրենք պարտավոր են բացատրել, թե ինչու գնա, ինչու չկարողացան պաշտպանել: Խոսքը սրա մասին է, ոչ թե ԱԱԾ-ով Հայաստան ներդրողներ բերելուն»,- մանրամասնեց Մարուքյանը:

Վերջինս ՀՀԿ-ի՝ Կառավարության ծրագիրը քննադատելը մի մեծ հերոսություն չհամարեց, քանի, որ, ըստ նրա, ինչքան լավն է լինում, այնքան շատ են քննադատում: Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ նախորդ կառավարություններում ևս եղել են գիտակ մարդիկ, սակայն չի եղել քաղաքական կամք՝ այս ամենը կատարելու համար:

«Չի եղել քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, միջամտելու դատական գործերին, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, ազատ տնտեսական մրցակցություն, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու և քննադատելու այն քաղաքական բարքերը, որոնք եղել են ՀՀ-ում հաստատված»,- եզրափակեց Էդմոն Մարուքյան:

 

ՀեղինակԱնի Օհանյան