Սեուլում մեքենան բախվել է ԱՄՆ դեսպանատան դարպասներին
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում վարորդը մեքենայով բախվել է ԱՄՆ դեսպանատան դարպասներին, ինչից հետո ձերբակալվել է:
Ինչպես նշում է rt.com-ը, արծաթագույն Toyota սեդանը միջադեպի հետևանքով զգալի վնասվել է:
Դեռևս չհաստատված տեղեկություններ կան առ այն, որ մեքենայի ղեկին եղել է հյուսիսկորեացի ներգաղթյալ, որը ցանկանում է ապաստան ստանալ Միացյալ Նահանգներում:
Ականատեսների խոսքով՝ տղամարդը նախքան մեքենայից դուրս գալը մի քանի անգամ օգնություն է խնդրել:










