ՆԱՏՕ-ն մերժել է Քաթարին անդամակցության հարցում

10:20 • 07.06.18

Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու մասին Քաթարի դիմումը: Այդ մասին հայտնում է Gulf News-ը:

«Վաշինգտոնյան պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ միայն եվրոպական երկրները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասված է հաղորդագրությունում:

Բացառություն են միայն ԱՄՆ-ն ու Կանադան:

Ավելի վաղ Քաթարի փոխվարչապետ, պաշտպանության հարցերով պետնախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ-Աթըյյանը հայտարարել է, որ Քաթարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ այժմ արդյունավետ համագործակցում է:

Նրա խոսքով՝ դաշինքը կարող էր օգնել Քաթարին պայքարել ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ, նաև՝ կարող էր դառնալ տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավոր: