Նախագահ Սարգսյանը Արա Այվազյանին նշանակել է Պանամայում ՀՀ դեսպան

13:23 • 07.06.18

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին, համատեղության կարգով, նշանակել Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»:

Կենսագրական տվյալներ


Ծննդյան թիվն ու վայրը


Ծնվել է 1969 թ. մարտի 30-ին Երևանում:


Կրթությունը


1986-1993 թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին


1994 թ. Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան),                                                         քաղաքագիտության ֆակուլտետ


1987-1989   ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում


Աշխատանքային գործունեությունը


1994-1996 թթ. ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար


1996-1997 թթ.  Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար


1997 թ.  ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի
վարիչ


1998 թ. ԱԳՆ Քարտուղարության պետ


1999-2006 թթ.   Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը`
                                      ք. Բուենոս Այրես)


2006 թ. ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական


2006-2011 թթ. Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք.
Երևան)


Դիվանագիտական աստիճանը 

Արտակարգ և լիազոր դեսպան


Օտար լեզուներ


Ռուսերեն, անգլերեն, իսպաներեն


Շքանշաններ


Պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի
աստիճանի» շքանշանով:


Ամուսնացած է, ունի մեկ որդի: