Մահացել է Լոնդոնի «ամենահայտնի պապարացին»՝ թագավորական ընտանիքին «հետապնդող» Ռեյ Բելիսարիոն (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում 81 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված ֆոտոլրագրող Ռեյ Բելիսարիոն, որը հայտնի էր որպես Լոնդոնի առաջին պապարացի, որի ֆոտոօբյեկտիվի «թիրախում» են հայտնվել թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջեքի Քենեդին, հոլիվուդյան գերաստղեր Էլիզաբեթ Թեյլորը, Շոն Քոներին և այլ հայտնիներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Բելիսարիոն ամենաշատը սիրում էր «բռնացնել» թագավորական ընտանիքի անդամներին: Նախորդ դարի 50-ական, 60-ական և 70-ական թվականներին Բելիսարիոն, կարելի է ասել, հանգստի ամեն քայլափոխին հետապնդում էր Վինձորներին ու լուսանկարում նրանց յուրաքանչյուր շարժումը:
Հայտնի է, որ արքայադուստր Մարգարեթին այնքան էին նյարդայնացնում Բելիսարիոյի անկեղծ լուսանկարները, որ նա պապարացիին «արյունոտ Բելիսարիո» էր անվանում:
Մինչդեռ արքայազն Ֆիլիպի հետ նրա հարաբերություններն այն աստիճան լարված էին, որ Բելիսարիոյին տևական ժամանակ «սև ցուցակում» էր ներառել բրիտանական թերթերի մեծ մասը:
Այնուհանդերձ՝ թագավորական ընտանիքի վերաբերյալ արված հազարավոր լուսանկարները բացահայտում են արիստոկրատների՝ հաճախ հանրության աչքից թաքցվող անկեղծ կողմերը:
Նշվում է, որ 2013թ. լուսանկարիչն իր մեծ կատալոգն ու դրա հեղինակային իրավունքը հանել էր աճուրդի ու ստացած հասույթը տրամադրել բարեգործությանը:
Բելիսարիոյի լուսանկարները










Ռեյ Բելիսարիոն











