«Դա Ռուսաստանին զսպելու միջոց է». Պուտինը պատասխանել է արևմտյան պատժամիջոցների վերաբերյալ հարցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ կապի ձևաչափով ռուսաստանցիների հետ շփման ժամանակ անդրադարձել է միջազգային հանրության հետ Ռուսաստանի հարաբերություններին, մասնավորապես՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանմանը:
Պուտինը, պատասխանելով լրագրողի՝ «ինչո՞ւ աշխարհում չեն ցանկանում լսել Մոսկվայի ձայնը» հարցադրմանը, ասել է. «Դա Ռուսաստանին զսպելու միջոց է: Ինչի համար է դա արվո՞ւմ. տեսնում են, որ Ռուսաստանը մրցակից է դառնում»:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Արևմուտքը սխալ քաղաքականություն է վարում:
«Համագործակցությունը կհանգեցներ ամբողջ աշխարհում տնտեսական աճի, և արևմտյան գործընկերները սկսում են դա հասկանալ»,-հավելել է ՌԴ նախագահը:
Հայտնի է, որ Պուտինի հետ ուղիղ տեսակապի շրջանակում ստացվել է ավելի քան 2.3 մլն հարց:










