Պուտինը խոստացել է ավելի ուշ պատմել ռուսական նորագույն զենքի մասին

18:59 • 07.06.18

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատմելով ռուսական նոր սպառազինությունների մասին, ասել է, որ դա դեռ ամենը չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահը Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ մի կասկած չկա, որ նախատեսված ժամկետներում Ռուսաստանի Դաշնության զինանոցում կհայտվեն նոր տեսակի սպառազինություններ, բայց դա էլ դեռ ամենը չէ… ավելի ուշ կպատմեմ»,- ասել է նա:

Պուտինը պատմել է սպառազինությունների մասին, որոնք արդեն աշխատում են և այն զինատեսակների մասին, որոնք դեռ մշակման փուլում են:

ՌԴ նախագահը, պատասխանելով հաղորդավարի մեկնաբանությանը, որ արևմտյան ԶԼՄ-ները կասկած են հայտնել Դաշնային խորհրդին երկրի ղեկավարի ուղերձի ժամանակ ցուցադրված նոր ռուսական սպառազինությունների հաջող փորձարկումների առնչությամբ, հայտարարել է, որ այդ նոր համակարգերի փորձարկումները Ռուսաստանում արդեն ավարտված են և մնացել է այդ ուղղությամբ լրացուցիչ պլանային աշխատանքներ իրականացնել: