Նիդեռլանդների թագուհի Մաքսիմայի քույրն ինքնասպանություն է գործել. երկրի կառավարության խոսնակը հաստատել է տեղեկությունը

16:21 • 07.06.18

Նիդեռլանդների թագուհի Մաքսիմայի կրտսեր քույրը՝ Ինես Սորեգիետան, ինքնասպանություն է գործել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կնոջը մահացած են գտել այս գիշեր՝ Բուենոս Այրեսի իր տանը:


Հայտնի է, որ կինն աշխատում էր Արգենտինայի կառավարությունում՝ Սոցիալական զարգացման նախարարությունում:

Նշվում է, որ Նիդեռլանդների կառավարության խոսնակը հաստատել է տեղեկությունը՝  նշելով, որ դա ինքնասպանություն է եղել:

Ենթադրվում է, որ նա տառապել է ընկճախտից ու հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել:

Նշվում է, որ թագուհի Մաքսիման ողբերգական լուրը ստանալուց հետո չեղարկել է մի շարք միջոցառումներ, օտարերկրյա այցելություններն ու պատրաստվում է Արգենտինա մեկնել՝ քրոջ հուղարկավորությանը մասնակցելու համար:

 

Հանգուցյալն այս լուսանկարում վերևի շարքում ձախից երկրորդն է

 

Queen Maxima of Holland's sister Inés Zorreguieta (pictured second from left) has died of an apparent suicide at the age of 33