Մելանյա Թրամփը հավատում է իր ամուսնուն և ճշմարիտ չի համարում նախկին պոռնոաստղի մեղադրանքները․ Hill
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հավատում է իր ամուսնուն ու ճշմարիտ չի համարում նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսի մեղադրանքները, այս մասին գրում է Hill պարբերականը՝ մեջբերելով Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի խոսքերը։
«Նա հավատում է իր ամուսնուն և չի կարծում, որ դա ճիշտ է», - ասել է Ջուլիանին։
Նա հավելել է, որ կինը, որը վաճառել է իր մարմինը գումարի դիմաց, չի կարող լավ անուն ունենալ։
«Ես հարգում եմ կանանց, գեղեցիկ կանանց, արժեքներ ունեցող կանանց։ Սակայն կանանց, որոնք վաճառում են իրենց մարմինը սեռական շահագործման նպատակով, չեմ հարգում», - ասել է Նյու Յորքի նախկին քաղաքապետը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել առ այն, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններից առաջ Թրամփի փաստաբանը նախկին պոռնոաստղին 130.000 դոլար է վճարել, որպեսզի կինը լռի տարիներ առաջ իր ու Թրամփի միջև եղած կապի մասին:
Մինչդեռ ինքը՝ Թրամփը, ավելի վաղ հերքել էր Դենիելսի հետ կապը: Սակայն պոռնոաստղն ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2006-2007թթ. ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ:










