Էլիզաբեթ Երկրորդ թագուհին հեռացրել է Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի լուսանկարն իր աշխատասենյակից (լուսանկարներ)

20:18 • 08.06.18

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու աշխատասենյակից անհետացել է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի համատեղ լուսանկարը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ դեռ մի շաբաթ առաջ լրագրողները նկատել են նորապսակների լուսանկարը Բուքինգեմյան պալատում:

Նշվում է, որ այժմ Մեգանի ու Հարիի լուսանկարի փոխարեն տեղադրված է թագուհու թոռների՝ Ուիլյամի ու Հարիի լուսանկարը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։