ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

17:08 • 08.06.18

ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանն ասաց, որ պատճառերի մասին տեղյակ չէ, քանի որ դեռ հնարավորություն չի ունեցել խոսել հետը: «Ես նման մտադրության մասին տեղեկություն չեմ ունեցել, նախօրեին տեսել եմ, բայց նման ինֆորմացիա չեմ ունեցել»-ասաց նա:

Նշենք, որ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: