Նարեկ Սարգսյանն ու Մարտին Սարգսյանը կազատվեն իրենց պաշտոններից

11:05 • 08.06.18

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը կազատվեն պաշտոններից:

Այս որոշման նախագծերը ներկայացված են ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում:

Նշենք, որ Մարտին Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Նարեկ Սարգսյանն էլ ընթացիկ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, իսկ մինչ այդ երկու տարի զբաղեցրել է Քաղաքաշինության նախարարի պաշտոնը: