Պատահար Երևան-Իջևան ճանապարհին. 6 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

12:37 • 08.06.18

Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես վիանո», «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվում է քննություն: