Պուտինը դարձել է Չինաստանի Բարեկամության առաջին շքանշանակիրն աշխարհում

16:50 • 08.06.18

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին շնորհել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության շքանշանի ասպետի կոչում՝ ընդգծելով, որ Պուտինը միանգամայն արժանի է այդ պարգևին:

Ինչպես հայտնում է vesti.ru-ն, շքանշանն առաջին անգամ է շնորհվել երկրի պատմության մեջ: Բարեկամության շքանշանը հաստատվել է 2016թ. հունվարի 1-ին ու համարվում է օտարերկրացիներին շնորհվող ամենաբարձր պատվավոր պարգևը:

Սի Ծինփինն ասել է, որ ՌԴ ղեկավարը Չինաստանի բարեկամն է ու մեծ հարգանք է վայելում չինացի ժողովրդի շրջանում: Բացի այդ, նա նշել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում Պուտինի ունեցած ներդրման մասին:

«Նախագահ Պուտինը մեր բարեկամն է, նա վայելում է չինացի ժողովրդի հարգանքն ու փայլուն ներդրում ունի երկկողմ հարաբերությունների զարգացման, ազգերի միջև բարեկամության ամրապնդման հարցում»,-ասել է Սի Ծինփինը: