Չինաստանում ոստիկանը տարեց տղամարդուն փողոցն անցկացրել է շալակին դրած (տեսանյութ)
Չինաստանի Սիչուան նահանգում ոստիկանը, որոշելով օգնել տարեց տղամարդուն անցնել փողոցը, վերջինիս փողոցի մյուս կողմն է տեղափոխել մեջքին դրած:
Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, վերահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ձեռնափայտ բռնած տարեց տղամարդը փորձում անցնել փողոցը: Վերջինս չափազանց դանդաղ էր շարժվում, և երբ կանաչ լույս էր վառվել ավտոմեքենաների համար, նա դեռ փողոցի մեջտեղում էր գտնվում:
Այդ պահին նրան է մոտենում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանը, ծերունուն շալակն է վերցնում և դուրս հանում փողոցից:










