Virgin Australia-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորուհու՝ մարդկանց սպանելու սպառնալիքների պատճառով
Virgin Australia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը, որն իրականացնում էր Մելբուռն-Պերտ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Ադելաիդա քաղաքի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի սպառնալիքների պատճառով:
Ինչպես տեղեկացնում է ABC հեռուստաալիքը, օդ բարձրանալուց մեկ ժամ անց ուղևորուհիներից մեկն ասել է, որ վատ է զգում իրեն: Նա պահանջել է իջեցնել օդանավը՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել մարդկանց:
Երբ օդանավը վայրէջք է կատարել Ադելաիդայի օդանավայականում, կնոջը բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները:
Դրանից հետո օդանավը շարունակել է ճանապարհը:










