Վրաստանում ռաֆթինգով զբաղվելու ժամանակ 3 օտարերկրացի և 1 վրաստանցի է մահացել
Վրաստանի Աջարիայի շրջանում 3 օտարերկրացի և 1 վրաստանցի է մահացել Ճորոխ գետում ռաֆթինգով զբաղվելու ժամանակ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը։
Դեռ հայտնի չէ, թե որ երկրի քաղաքացիներ են հանդիսանում օտարերկրացիները։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են նրանց մարմինները։ Դեպքի պատճառների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում։
Հայտնի է, որ միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով, որով նախատեսվում է 5 տարով ազատության սահմանափակում կամ 2-4 տարվա ազատազրկում։
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում։










