Հունաստանում ներգաղթյալների տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել, կան զոհեր և տուժածներ

12:42 • 08.06.18

Հունաստանի հյուսիսում՝ «Էգնատիա» ավտոմայրուղու վրա, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 6 ապօրինի ներգաղթյալ, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հունական АМНА-ին հղումով։

Հայտնի է, որ մահացածներից 3-ը երեխաներ են։ Եվս 10 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ։ Նրանցից 3-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։

Ներգաղթյալների տեղափոխող միկրոավտոբուսը շուռ է եկել Քավալա քաղաքից ոչ հեռու՝ թունելից դուրս գալիս։ Մեքենան «թռել է» պատնեշի վրայով և ընկել քարերի վրա։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ մեքենայում գտնվել են Իրանից ներգաղթյալներ։