Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ

12:19 • 08.06.18

Կառավարության այսօրվա նիստին մարզպետների ազատման և նոր նշանակումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին. Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ:

Չզեկուցվող հարցերից մեկի համաձայն՝ Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:

Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից, Նարեկ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: