Ճապոնիային է մոտենում «Մալիկսի» թայֆունը
Ճապոնական արշիպելագի ուղղությամբ է շարժվում Խաղաղ օվկիանոսում ձևավորված «Մալիկսի» թայֆունը, որը շարժվում է 30 մ/վրկ արագությամբ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությանը հղումով, թայֆունի կենտրոնում ճնշումը 994 հեկտոպասկալ է:
Նշվում է, որ հունիսի 11-ի առավոտյան թայֆունը կարող է հասնել Ճապոնիայի հարավ-արևելյան ափ: Ուստի՝ օդերևութաբանները կոչ են անում հարավային շրջանների բնակիչներին ուշադիր հետևել թայֆունի տեղաշարժի մասին տեղեկություններին:










