Սանկտ Պետերբուրգի արվարձաններից մեկում առևտրի կենտրոն է հրդեհվել (տեսանյութ)

21:07 • 09.06.18

Սանկտ Պետերբուրգի արվարձաններից մեկում հրդեհ է բռնկվել «Մենշիկով Հոլ» (Меньшиков-Холл) առևտրի կենտրոնում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ շրջանային վարչության հաղորդագրությունը:

Ինչպես նշվում է, հրդեհի մասին ազդանշանը ստացվել է տեղի ժամանակով 16:40-ին: Երկհարկանի շենքում իրականացվող տանիքապատման աշխատանքների ժամանակ բռնկվել է բիտումը և մեկուսիչ նյութը: Սկզբնապես հրդեհի մակերեսը կազմել է 100 քառ. մետր:

Կրակի տարածման վտանգի և վատ ջրամատակարարման պատճառով հրդեհը քիչ անց երրորդ աստիճանի վտանգավորության է գնահատվել 5 աստիճան համակարգով:

Փրկարարներն ընդգծել են, որ այցելուներ առևտրի կենտրոնում չեն եղել: Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:  

Հրդեհաշիջման աշխատանքներին 10 միավոր տեխնիկա և 50 մարդ է ներգրավվել: