Ժիրինովսկին քննադատել է Պուտինին՝ «ուղիղ կապի» ժամանակ տված պատասխանների համար

10:29 • 09.06.18

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած պատասխանները բնակչության հետ «ուղիղ կապի» ժամանակ։ Դա տեղի է ունեցել «Ռոսիա» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում, գրում է eg.ru-ն։


Նրա խոսքով՝ Պուտինը սխալմամբ պատմել է երկրի ստեղծած նորագույն զենքի մասին։ Ժիրինովսկին համարում է, որ ամբողջ աշխարհին գաղտնիքը պետք չէր բացահայտել։


Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը նույնպես հարց է տվել նախագահին, սակայն դա չի հնչեցվել։ Ժիրինովսկին հարցրել է, թե արդյոք Պուտինին դուր գալիս է Ավստրիայում ժողովրդավարությունը, ինչպես նաև այն մասին, թե չարժի արդյոք, որ Ռուսաստանն էլ նման «նորմալ ու եռակուսակցական» երկիր դառնա։


Հունիսի 7-ին կայացել է Պուտինի 16-րդ «ուղիղ կապը» ՌԴ բնակիչների հետ։ Նա ավելի քան 4 ժամվա ընթացքում հասցրել է պատասխանել 73 հարցի։