«Նա մտածող մարդ է». Պուտինը Թրամփի հետ կառուցողական երկխոսության հույս ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը կառուցողական կլինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա մտածող մարդ է, նա կարողանում է լսել և արձագանքում է զրուցակցի կողմից ներկայացվող փաստարկներին: Այդ ամենն ինձ հիմք է տալիս կարծելու, որ երկխոսությունը կարող է կառուցողական լինել»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 8-ին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերադառնա «Մեծ յոթնյակ»-ի (G7) կազմ:
Միացյալ Նահանգների ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի G7-ի մեկնարկող գագաթնաժողովին:
«Մեծ ութնյակ»-ը, որն իրենից ներկայացնում է տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.:










