Պուտինը Սի Ձինփինի հետ չինական ազգային ուտեստներ է պատրաստել (տեսանյութ)

11:23 • 09.06.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի հետ հանդիպման շրջանակում չինական խոհանոցի ուտեստներ է պատրաստել, գրում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ չինացի ու ռուս ղեկավարները պատրաստել են որոշ նրբուտեստներ՝ ռուսական պելմենիին շատ նման, ինչպես նաև մսով ու բանջարեղենով բլիթներ:

Չինական պատվիրակության անդամներից մեկը, համտեսելով Պուտինի պատրաստածը, բթամատը վեր է պարզել՝ ցույց տալով, որ համը հրաշալի է:

«Դե, չէ՞ որ դա ես եմ պատրաստել»,- կատակով պատասխանել է Պուտինը:

Lenta.ru-ն մանրամասնում է, որ Պուտինն ու Սի Ձինփինն ուտեստները պատրաստել են Տյանցզին քաղաքում:

Հայտնի է, որ Պուտինը Չինաստան կատարած այցի շրջանակում Սի Ձինփինին նվիրել է սիբիրյան մայրիից պատրաստված ռուսական շոգեբաղնիք, որը կտեղադրվի մի հարմար վայրում:

Հիշեցնենք, որ Չինաստանի ղեկավարն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին շնորհել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության շքանշանի ասպետի կոչում՝ ընդգծելով, որ Պուտինը միանգամայն արժանի է այդ պարգևին: Հաղորդվում է, որ շքանշանն առաջին անգամ է շնորհվել երկրի պատմության մեջ: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: