Չարենցի տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին
Հունիսի 10-ին՝ ժամը 01:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 17 հասցեում հերթապահություն կատարող աշխատակցի հետ չի հաջողվում կապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները պահակակետի հատակին հայտնաբերել են Թ. Ե.-ի (ծնված 1962 թ.) դին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Թ. Յ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատներից մեկում։










