ՌԴ-ը կարող է G7-ի կազմ վերադառնալ միայն մինսկյան համաձայնություններին հետևելու դեպքում․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է «Մեծ յոթնյակ»-ի (G7) կազմ վերադառնալ միայն մինսկյան համաձայնություններին հետևելու պարագայում, այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը։
«Ամեն ինչ պարզ է․ մենք կառույցի կազմում էինք մինչ 2014 թվականը։ Եվ որոշում էր կայացվել վերադառնալ «յոթնյակի» ձևաչափին՝ սեղանի շուրջ այլևս չունենալով Ռուսաստանին։ Որովհետև ՌԴ-ը ներխուժեց Ուկրաինա և կնքնվել են մինսկյան համաձայնագրեր, որոնց պետք է հետևել», - ասել է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, Մակրոնն ընդգծել է, որ հավատում է ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու հեռանկարին՝ հիշեցնելով իր այցը Սանկտ Պետերբուրգ։
«Ես կարծում եմ, որ տնտեսական, քաղաքական ու անվտանգության հարցերով մենք կարող ենք աշխատել միասին ու արդյունքի հասնել», - ասել է Մակրոնը՝ ՌԴ-ն անվանելով «եվրոպական հզոր երկիր»։
Հիշեցնենք,որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է վերադառնա «Մեծ յոթնյակ»-ի կազմ։
Հավելենք, որ «Մեծ ութնյակ»-ը, որն իրենից ներկայացնում է տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.:










