Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա
Հաջորդ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, տեղեկացնում է ТАСС-ը:
«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մնացականյանը չի պարզաբանել Փաշինյանի այցի ծրագիրը:
Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են ներկա գտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք առաջնորդներ:










