Պեսկովը հայտարարել է Պուտինի և Փաշինյանի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին

22:30 • 10.06.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ ղեկավարը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջինիս՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանն այցելելու ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 

«Այո, սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով  Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հարցին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա: Ինչպես հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Փաշինյանը մասնակցելու է ԱԱ-2018-ի բացման արարողությանը, որը կայանալու է հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: