Կիմ Չեն Ընը ժամանել է Սինգապուր․ Սինգապուրի ԱԳ նախարար

12:37 • 10.06.18

Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնան հայտնել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի՝ Սինգապուր ժամանելու մասին, այս մասին երկրի ԱԳ նախարարը գրառում է կատարել է Twitter-ի իր էջում։

«Ողջունել եմ առաջնորդ Կիմ Չեն Ընին, ով քիչ առաջ ժամանեց Սինգապուր»,- գրել է Բալակրիշնան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի նախագահը Սինգապուրի Չանգի օդանավակայան է ժամանել Air China ընկերության ինքնաթիռով։ Դրանից հետո նրա ավտոշարասյունը լքել է օդանավակայանի տարածքը։

Նշենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված է Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը։