Հիմնադրամը փակելով հետքերը դժվար է մաքրել. Արայիկ Հարությունյանը՝ «Երևան» հիմնադրամի լուծարումն ավագանու նիստում ներառելու մասին

15:22 • 11.06.18

ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը: Նա հիշեցրել է, որ ինքն ու ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել հիմնադրամին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել Երևան հիմնադրամին մեզ անհրաժետ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին:

Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի ԼՈՒԾԱՐՄԱՆ հարցը: Բայց դե հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:

Հ.Գ. դատարանի նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»: