Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներ են նշանակվել

11:05 • 11.06.18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումներով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ են նշանակվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Գևորգյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Մեկ այլ որոշմամբ՝ փոխնախարար է նշանակվել Կարեն Իսախանյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Իսախանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է նշանակվել նաև Վաչե Տերտերյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վաչե Տերտերյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։