Գվատեմալայի բնակչուհին հրաբխի ժայթքման հետևանքով կորցրել է մեծ ընտանիքի 50 անդամի (լուսանկարներ, տեսանյութ)

13:36 • 11.06.18

Գվատեմալայի բնակչուհի Էուֆեմիա Գարսիան Ֆուեգո հրաբխի ուժգին ժայթքման հետևանքով կորցրել է մեծ ընտանիքի 50 անդամի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հրաբխից ժայթքած մոխիրը թափվել է կնոջ ու նրա բարեկամների տների վրա՝ թաղելով նրա մեծ ընտանիքի անդամներին: 

Հիշեցնենք, որ Ֆուեգոյի ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 110 մարդ: Հրաբխային մոխիրը, փոշին ու լավան թափվել են մոտակա բնակավայրերի վրա, ինչից հետո անհետ կորած է համարվում մոտ 200 մարդ: Նրանց թվում են նաև Գարսիայի 9 քույր-եղբայրները, նրանց ընտանիքները, մայրը, երեխաներն ու թոռը:

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ բնակավայրերում որոնողափրկարարական աշխատանքները պաշտոնապես դադարեցվել են, ուստի՝ ողջ մարդ գտնելու հավանականություն գրեթե չկա:

Նշվում է, որ 48-ամյա կինն ամեն առավոտ դուրս է գալիս ապաստարանից ու գնում վտանգի գոտի, որտեղ կամավորների ու իրենց հարազատներին կորցրած այլ մարդկանց հետ փորձում է գտնել ողջ մնացածներին կամ մահացածների դիերը:

«Ընտանիքս՝ բոլոր 50-ն էլ, թաղված է մոխրի տակ: Ես չեմ հանգստանա, քանի դեռ չեմ գտել նրանց մարմիններն ու քրիստոնեական կարգով չեմ հուղարկավորել»,-ասել է կինը:

 

Fuego Volcano continues to smoke today, threatening further ash flows 

Garcia appears distraught after finding human remains near the area where her house is buried

Each day she uses a pickaxe and shovel to dig down through ash hardened by rain and sun to try and reach her home below

Her home in San Miguel Los Lotes in Escuintla was completely covered by the volcanic flow

Mexican Topos rescue teams have been scouring the remains of the town today

Garcia is overcome after losing her extended family of 50 to the eruption

Hundreds of homes were wiped out by Fuego Volcano's deadly eruption with the village of San Miguel Los Lotes now resembling a wasteland

A wave of 'muck' rushed in and obliterated houses, leaving families, pets and wildlife trapped in the once green hamlet