Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի դուստրը Թրամփին «բռնապետ» է անվանել

10:19 • 11.06.18

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի դուստրը՝ Fox & Friends հաղորդման հաղորդավարուհի Էբի Հանթսմանը, ուղիղ եթերում նախագահ Դոնալդ Թրամփին «բռնապետ» է անվանել, գրում է Huffington Post-ը:

Հանթսմանը Սպիտակ տան հանրության հետ կապերի գծով նակին ղեկավար Էնթոնի Սկարամուչիի հետ քննարկել է Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախատեսվող գագաթնաժողովը:

«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում երկու բռնապետների միջև այս հանդիպմանը, այն, ինչ մենք տեսնում ենք, պատմություն է»,- ասել է նա՝ Սինգապուր ԱՄՆ նախագահի ժամանման տեսահեռարձակման ֆոնին:

Սկարամուչին շտապել է ընդգծել, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել նման ռիսկի գնալ, ինչից հետո Հանթսմանը խոստովանել է, որ եթերում միշտ չէ, որ հնարավորություն ունի կատարյալ խոսել, և ափսոսանք է հայտնել:

«Ես չէի ցանկանում դա ասել: Դա իմ սխալն է, այդ պատճառով ես ներողություն եմ խնդրում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսվում է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը: Այն պետք է կայանա Սենտոսա կղզու Capella հյուրանոցում: Փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Թրամփի խոսքով՝ այդ հանդիպման նպատակը «գործընթացը սկսելն է»: