Մանուկ Մկրտչյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից, նույն պաշտոնում նշանակվել է Լուսինե Առաքելյանը
Վարչապետի որոշմամբ Մանուկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել է Լուսինե Առաքելյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լուսինե Առաքելյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ:










