Ամերիկյան F-15 կործանիչն ընկել է ծովը՝ ճապոնական Օկինավա կղզու ափերի մոտ
Ամերիկյան F-15 կործանիչն ընկել է ծովը՝ ճապոնական Օկինավա կղզուց ոչ հեռու, հայտնում է rt.com-ը՝ ամերիկյան զինված ուժերին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ օդաչուն հասցրել է բարեհաջող ինքնանետվել ու ողջ մնալ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավում երկու մարդ է եղել, սակայն տեղեկությունը հերքվել է:
Նշվում է նաև, որ F-15C Eagle կործանիչն օդ է բարձրացել Օկինավայի «Կադենա» ավիաբազայից ու ծովն է ընկել ափից 80 կմ հեռավորության վրա:
Հայտնի է, որ Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմական օդուժի հետ կապված նման միջադեպեր հաճախակի են տեղի ունենում: 2017թ. առնվազն 25 միջադեպ ու արտակարգ պատահար է տեղի ունեցել:










