Հայտնի է դարձել՝ արքայազն Հարին ու Մեգան Մարքլն իրենց առաջին համատեղ պաշտոնական այցը որ երկիր կիրականացնեն
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու կոչումը, իրենց առաջին համատեղ պաշտոնական այցը կկատարեն Ավստրալիա և Օվկիանիա։ Այդ մասին հայտնել է Քենսինգթոնյան պալատի պաշտոնական թվիթերյան էջը։
Նշվում է, որ ուղևորությունը նախատեսվում է իրականացնել աշնանը։
Ճանապարհորդությունը հարմարեցված է Invictus games միջազգային մրցումների ժամկետի հետ, դրան մասնակցում են հաշմանդամություն ձեռք բերած նախկին ու գործող զինվորականներ՝ ամբողջ աշխարհից։
Խաղերն անցկացվում են 2014 թվականից ի վեր, տարբեր երկրներում, արքայազն Հարիի նախաձեռնությամբ։










