Մելանյա Թրամփը 25-օրյա բացակայությունից հետո հանրությանն է ներկայացել իրեն հատուկ նրբաճաշակությամբ (լուսանկարներ)

11:13 • 11.06.18

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամի բարորակ նորագոյացության վիրահատությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը՝ Վաշինգտոնում մասնակցելով Ֆորդի թատրոնի կազմակերպած գալա երեկոյին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա տիկին Թրամփը միայնակ է մասնակցել միջոցառմանը, քանի որ ամուսինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այժմ գտնվում է Սինգապուրում:

Հատուկ այս առիթով Մելանյա Թրամփը կրել է 2.700 դոլար արժողությամբ Escada էլեգանտ զգեստ՝ ներկայանալով իրեն բնորոշ գեղեցկությամբ ու էլեգանտությամբ:

Աղբյուրը նկատում է, որ առաջին տիկնոջ հայտնությունը շատ սպասված էր, քանի որ նա 25 օր հանրությանը չէր երևացել՝ բազմաթիվ խոսակցությունների տեղիք տալով:

Օրերս նա Սպիտակ տանը մասնակցել էր դռնփակ միջոցառման, որի ժամանակ լրագրողներին թույլ չէին տվել սենյակ մտնել, սակայն ներկաներից մեկն առաջին տիկնոջը գաղտնի լուսանկարել էր:

 

The First Lady attended an annual gala at Ford's Theatre in Washington DC Sunday night. She is pictured delivering remarks at the end of the night

 Melania was Honorary Chair for Sunday night's the gala in tribute to former President Abraham Lincoln 

This is one of her first appearances since her 25-day hiatus from the public spotlight following kidney surgery. She is pictured at the reception with Sheila Johnson, recipient of the Lincoln Medal

The First Lady delivered remarks at the end of the Sunday night's performances thanking Ford's Theatre and the performers for a wonderful evening