Սինգապուրի և ԿԺԴՀ-ի արտգործնախարարները հանդիպում են անցկացրել գագաթնաժողովի նախաշեմին
Սինգապուրի արտգործնախարար Վիվիան Բալակրիշնանը երկուշաբթի հանդիպում է անցկացրել ԿԺԴՀ-ից իր գործընկեր Լի Յոն Հոյի հետ: Այդ մասին հայտնել է Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը Twitter-ի իր էջում, հայտնում է ТАСС-ը:
«Ուրախ եմ տեսնել արտգործնախարար Լիին: Մենք կարճատև հանդիպում ենք անցկացրել այստեղ՝ նախարարությունում, ընդամենը չորս օր անց այն բանից հետո, երբ նա մեծահոգաբար ինձ ընդունեց Փհենյանում»,- նշել է Սինգապուրի արտգործնախարարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև պատմական հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սենտոսա կղզում գտնվող Capella հյուրանոցում: Երկու առաջնորդներն արդեն ժամանել են Սինգապուր:










