ԱՄՆ-ում ավարտական երեկոյի ժամանակ 4 դեռահաս է սպանվել

09:09 • 11.06.18

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ավարտական երեկոն վերածվել է ողբերգության. միջոցառման ժամանակ ծագած վեճի ընթացքում 4 դեռահաս է զոհվել, հայտնում է newsobserver.com կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել Կանապոլիս քաղաքում կազմակերպված մասնավոր երեկույթի ժամանակ: Երկու հարյուր մարդու մասնակցությամբ երեկույթի սկսվելուց չորս ժամ անց ավտոկայանատեղիում վեճ է ծագել, ինչին հաջորդել է կրակահերթը:

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հրաձիգը կրակ է բացել, ինչի հետևանքով չորս դեռահաս կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Իրավապահները փորձում են պարզել հրաձիգի ինքնությունը, ընթանում է վկաների հարցաքննություն: