Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մա-սով՝
Արտակ Մանուկյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման տեքստում:
Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում նշանակման վերաբերյալ գրառում է կատարել:
«Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է նա:










