Անգլիայում կասկածելի առարկայի պատճառով առևտրի կենտրոնից մարդկանց են տարհանել

17:10 • 12.06.18

Անգլիայի Բերքշիր կոմսության Ռեդինգ քաղաքում տարհանվել են Oracle առևտրի կենտրոնի այցելուներն ու անձնակազմը՝ կասկածելի առարկայի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

«Մեր աշխատակիցների և այցելուների անվտանգությունը մեր առաջնահերթությունն է, և մենք համագործակցում ենք ոստիկանության հետ՝ հետաքննության հարցում նրանց աջակցելու համար»,- նշել է առևտրի կենտրոնի ներկայացուցիչը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ առևտրի կենտրոնին կից փողոցները փակվել են: Անվտանգության նկատառումներով տարհանվել են նաև մոտակայքում գտնվող ռեստորանները:

Նշվում է, որ այժմ առևտրի կենտրոնում աշխատում են սակրավորները: