Մեկնարկել է ԱԺ քառօրյան. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը (ուղիղ)
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստերի քառօրյան. օրակարգում 16 հարց է: ԱԺ-ն իր նիստը կսկսի՝ քննարկելով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:
ԱԺ-ն կքննարկի նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:
Օրակարգում ընդգրկված հարցերից են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հաշտարարության մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր:










